«Միասնական Ջավախք» ժողովրդական դաշինքի անդամ Վահագն Չախալյանը ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով երեկ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով դատապարտվեց 1 տարվա պայմանական ազատազրկմանՙ վճռի իրականացումը հետաձգելով 1,5 տարի ժամանակով:
Ըստ տեղեկությունների, դատական նիստի ավարտից հետո իր դատապաշտպանի հետ Երեւան մեկնելիս, Գյումրուց դուրս գալու ճանապարհին ոստիկանության ներկայացուցիչները կանգնեցրել են Չախալյանի մեքենան եւ հայտնել, որ վարչական որոշմամբ նա պետք է անհապաղ հեռանա Հայաստանի տարածքից:
Չհեռանալու ստորագրության առկայության եւ դատարանի վճիռը 15 օրում բողոքարկելու իրավունքի վերաբերյալ փաստարկները ոստիկանները չեն ընդունել եւ ի վերջո Չախալյանին ուղեկցել են մինչեւ Բավրայի սահմանային անցակետ:
Գ. Մ.