Մոսկվայում Ռուսաստանի հայերի միության եւ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան դեկտեմբերի 4-ին կազմակերպված «Արցախի ձայներ» համերգը, որ տեղի ունեցավ Վլադիմիր Սպիվակովի աջակցությամբ, մի խումբ ադրբեջանցիներ փորձել են ցույց կազմակերպելով խափանել: Ինչպես տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը, խանգարելու փորձերը չեզոքացրել է Մոսկվայի ոստիկանությունը, համերգն անցել է 1,5 հազար հանդիսատեսի ներկայությամբ, տեւելով մոտ 3,5 ժամ: