«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2006-12-02 | #232, 2006-12-05 | #233, 2006-12-06


ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈ՞ՒՆ

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւն ԱՊՀ եւ բալթյան երկրների ազգային ԶԼՄ-ների համաժողովի մասնակիցներին ի պատասխան հայտարարել է, որ երկքաղաքացիության ինստիտուտը վերջին տասնամյակների միջազգային պրակտիկայում մերժելի է: Ինչպես հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները, Մեդվեդեւն ընդգծել է, որ ինտեգրացիոն գործընթացների խորացման եւ հարաբերություններիՙ Եվրոմիության ինտեգրման մակարդակին համեմատելի լինելու դեպքում հնարավոր է խոսել ընդհանուր քաղաքացիության մասին, այնպես ինչպես դա կա Եվրոմիությունում:

Մեդվեդեւն անդրադարձել է նաեւ միգրացիայի խնդիրներին, նշելով, թե աշխատավոր միգրանտները պետք է իրենք ջանքեր թափեն աշխատանքային միաձուլման համար, լեզվամշակութային միջավայրին համահունչ, եւ «տհաճ տրամադրություններ» չառաջացնեն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4