Այս տարվա հունիսից ազատագրական պայքարի մասնակից մի խումբ կամավորականների եւ գործիչների նախաձեռնությամբ ձեւավորվել են կամավորականների խմբեր, որոնք նախօրեին Երեւանում գումարեցին «Հայ կամավորականների համախմբման» անդրանիկ ներկայացուցչական հավաքը: Հավաքում հրապարակվեց խմբի կոչ հայտարարությունը, որն ընդգրկում է կամավորականների նպատակները` ստեղծել գաղափարապես եւ կազմակերպչականորեն կուռ առանցքային մի կառույց եւ պայքարել երկրում հաստատված անօրեն իրավիճակի դեմ, վերականգնել բարոյական արժեքները: «Հայ կամավորականների համախմբումը իշխանությունից արդարություն աղերսող հերթական կառույց չպետք է լինի: Ինքն է, որ պետք է արդարություն հաստատի երկրում», ասվում է կոչ-հայտարարության մեջ: Խումբը կոչ է անում բոլոր կամավորականներին, ինչպես նաեւ երիտասարդությանը միանալ նախաձեռնությանը:
Գ. Գ.