«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2006-12-02 | #232, 2006-12-05 | #233, 2006-12-06


ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ԱՍՊԻՐԻՆԻ ՀԱԿԱՔԱՂՑԿԵՂԱՅԻՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Գիտական վերջին հետազոտությունները բացահայտել են ասպիրինի հակաքաղցկեղային հատկությունը եւս: Պարզվել է, որ այն արյան մեջ դադարեցնում է քաղցկեղածին նյութի ներգործությունը: Առայժմ ասպիրինը լուրջ սպառնալիք չէ քաղցկեղի համար, քանի դեռ դրա ներգործությունները հայտնաբերվել են միայն բարձր դոզաների դեպքում եւ չի մշակվել բուժման համապատասխան թերապիա: Սովորական դոզաների դեպքում ապահովելով միայն արյան անոթների ամբողջականության պահպանումը, ասպիրինը չի ազդում հյուսվածքների վրա:

«Մեր հետազոտությունն ապացուցում է, որ ասպիրինն ունակ է կրճատել նորագոյացության զարգացումը, սահմանափակել նրա աճը», ասում է դոկտոր Հելեն Մ. Արթուրը Մեծ Բրիտանիայի Նյուքասլի համալսարանից:

Հայտնի մյուս դեղամիջոցները, որոնք լայնորեն օգտագործվում են, այսպիսի էֆեկտ չեն տալիս:

«Այս հայտնագործության հաջորդ փուլը կլինի այն մեխանիզմի բացահայտումը, որով ասպիրինն ունակ է դառնում ազդել նորագոյացության վրա: Եվ այդ ժամանակ մենք իրապես կարող ենք այս դեղամիջոցն ընկալել իբրեւ քաղցկեղի դեմ իրական սպառնալիք», ասել է գիտնականը:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4