Բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերից առաջինը նոր մրցաշրջանի նախապատրաստությունը սկսեց արծաթե մրցանակակիր Երեւանի «Բանանցը»: Դա պայմանավորված է նրանով, որ «Բանանցը» մեր հանրապետության թիմերից առաջինն է մտնելու մրցասպարեզ` հունվարին մասնակցելով Մոսկվայում կայանալիք «Համագործակցության գավաթի» մրցաշարին: Դեկտեմբերի 4-ին բժշկական հետազոտության ենթարկվելուց հետո «Բանանցի» ֆուտբոլիստները մարզիչ Ալբերտ Սաֆարյանի գլխավորությամբ ակումբի մարզաբազայում սկսեցին մարզումները: Ինչպես տեղեկացանք ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանից, առայժմ թիմի կազմում ոչ մի փոփոխություն չկա: Մոտ օրերս Հայաստան պետք է ժամանեն 5 լեգեոնականները: Ցավոք, առայժմ, լուծված չէ նաեւ արհեստական խոտածածկի Հայաստան ներկրման հարցը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ