Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է աշխարհի լավագույն թիմերի դասակարգման հերթական ցուցակը: Հայաստանը աշխարհի լավագույն 350 ակումբների ցանկում ներկայացնում են երկրի չեմպիոն «Փյունիկը» եւ գավաթակիր «Միկան»: «Փյունիկը» ցուցակում 270-րդն է, իսկ «Միկան»ՙ 344-րդը:
Ցուցակը կրկին գլխավորում է ՈւԵՖԱ-ի գավաթակիր, իսպանական «Սեւիլիան», որը պահպանել է տեղը նախորդ ամսվա համեմատ: Իսկ ահա չեմպիոնների գավաթակիր «Բարսելոնը» 2-րդ հորիզոնականից նահանջել է 7-րդ տեղ: Առաջընթաց են ունեցել «Ռոման», «Միլանն» ու «Ինտերը»:
Լավագույն տասնյակն այսպիսի տեսք ունի (փակագծում նշված է թիմի գրաված տեղը նախորդ ցուցակում).
1. (1) | «Սեւիլիա» | Իսպանիա |
2. (4) | «Միլան» | Իտալիա |
3. (8) | «Ռոմա» | Իտալիա |
4. (5) | «Ինտեր» | Իտալիա |
5. (3) | «Լիվերպուլ» | Անգլիա |
6. (5) | «Ռապիդ» | Ռումինիա |
7. (2) | «Բարսելոն» | Իսպանիա |
8. (11) | «Սան Պաուլու» | Բրազիլիա |
9. (9) | «Լիոն» | Ֆրանսիա |
10. (7) | «Արսենալ» | Անգլիա |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ