«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2006-12-05 | #233, 2006-12-06 | #234, 2006-12-07


ԱԲԽԱԶԻԱՆ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ ՊԵՏԴՈՒՄԱՅՈՒՄ

Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը երեկ հայտարարություն է ընդունել Հարավային Օսիայում հանրաքվեի եւ նախագահի ընտրության կապակցությամբ: Ըստ ռուս խորհրդարանականների, հարավ-օսական հանրաքվեն պետք է հաշվի առնվի միջազգային հանրության կողմից, քանի որ արտացոլում է բնակչության ցանկությունները: Հայտարարությունում նշվում է նաեւ, թե վրացական ներկա իշխանությունները շատ բան են արել վրաց-ռուսական հարաբերությունները վատացնելու համար: Խորհրդարանականները գտնում են, որ Ռուսաստանը պետք է հաշվի առնի Հարավային Օսիայի ժողովրդի ազատ կամարտահայտությունը: Ինչպես տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները, նմանօրինակ հայտարարություն է ընդունվել նաեւ Աբխազիայի առնչությամբ: Ընդհանրապես Ռուսաստանի խորհրդարանում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ինքնիշխանության հարցի քննարկումը վրացական կողմը, ի դեմս արտգործնախարար Գելա Բեժուաշվիլու եւ խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեիՙ «լրջագույն սխալ է Ռուսաստանի կողմից»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4