Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 5-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, հաստատեց «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունները, դրանց լրացման, ներկայացման կարգն ու ժամկետները» կանոնակարգ 32-ը, ՀՀ ԿԲ 2006թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ֆինանսական հաշվետվությունը, ՀՀ ԿԲ 2006թ. ծախսերի նախահաշվի եւ կապիտալ ներդրումների ծրագրի երրորդ եռամսյակի եւ ինն ամսվա կատարողականը, ինչպես նա- «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրքը»: Խորհրդի որոշմամբ փոփոխություններ կատարվեցին «ՀՀ կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման հաշիվների - ՀՀ կենտրոնական բանկի արտահաշվեկշռային հաշվառման հաշիվների պլանում», «ՀՀ կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման հաշիվների վարման կանոնները» ձեռնարկում եւ «ՀՀ կենտրոնական բանկի թողարկած արժեթղթերի հաշվապահական հաշվառման կարգում»:
Խորհուրդը որոշեց օտարել «ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՐԴ» ՓԲԸ-ի բաժնետոմսն «Արարատ Բանկ» ՓԲԸ-ին:
Խորհրդի որոշմամբ արտարժույթի առք ու վաճառք իրականացնելու լիցենզիաներ տրամադրվեցին «ՀԱՍՊԼԱՍՏ» ՍՊԸ-ին, Արսեն Շահսուվարյանին, Արմեն Դավթյանին, հաշվառվեցին «Գլաձոր ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի «Կենտրոն» մասնաճյուղը եւ ««ԱՐԵԳԱԿ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի Մասիսի եւ Արտաշատի մասնաճյուղերը: «Դեպի տուն» ՍՊԸ-ին տրամադրվեց դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելու լիցենզիա: Ուժը կորցրած ճանաչվեցին «ՊՐԱՅՎԻՏ ԻՆՇՈւՐԸՆՍ» ապահովագրական ՓԲԸ-ին 27.12.05թ.-ին տրամադրված կյանքի ապահովագրության իրականացման ԱՊԿ թիվ 0005 լիցենզիան, «Ֆինկոմ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման ԳԳ-Ե 103 լիցենզիան եւ «ԳՐԱՆԴ» ապահովագրական ՍՊԸ-ին 30.12.04թ-ին տրամադրված կյանքի ապահովագրության իրականացման ԱՊԿ թիվ 0002 լիցենզիան:
ԿԲ խորհուրդը որոշեց չառարկել «Հայաստանի ֆոնդային բորսա» ԻԿԿ-ում «ԿԱՍԿԱԴ-ԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի գրանցմանը:
ԿԲ մամուլի ծառայություն