«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2006-12-06 | #234, 2006-12-07 | #235, 2006-12-08


ՄԻՆՉԵՎ 2008 Թ. ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐՎԻ 110 ԴՈԼԱՐՈՎ

«Գազպրոմի» հիմնական ռազմավարությունը Ռուսաստանի մերձավոր հարեւան երկրների նկատմամբ կլինի եղած սակագների համահավասարեցումը եվրոպական գներին: «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը: Ընդ որում, ամենաէժանն ԱՊՀ երկրներից գազը կլինի Հայաստանի համարՙ 1000 խմ 110 ԱՄՆ դոլար, բայց մինչեւ 2008 թ.: Հայաստանի եւ «Գազպրոմի» համաձայնագրով ռուսական գազը Հայաստանին նշված գնով պետք է մատակարարվի մինչեւ 2009 թ. հունվարի 1-ը: Կուպրիյանովը հայտարարել է, որ «Գազպրոմը» պատրաստվում է ավելացնել իր մասնաբաժինը «Հայռուսգազարդ» ընկերությունում:

«Գազպրոմն» Ուկրաինային գազ կմատակարարի 130 դոլարով, Վրաստանին պատրաստ է գազ առաջարկել 200 դոլարով, նույն գինն է առաջարկվում նաեւ Բելառուսին: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա «Գազպրոմը» պատրաստվում է պակասեցնել Ադրբեջան մատակարարվող գազի ծավալները, գինը բարձրացնելով մինչեւ մոտ 200 դոլար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4