«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2006-12-08 | #236, 2006-12-09 | #237, 2006-12-12


ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՄԱՐԶՊԵՏԻՆ` ՆԱԵՎ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ԿՈՉՈՒՄ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ նախագահը ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Սարգսի Ղահրամանյանին ոստիկանության գեներալ-մայորի կոչում շնորհելու մասին դեկտեմբերի 8-ին հրամանագիր է ստորագրել: Հիշեցնենք, որ նույն օրը կառավարությունն արտահերթ նիստ էր գումարել` Ղահրամանյանին նշանակելով Արմավիրի մարզպետ: Այսպիսով, փաստորեն, յուղը քսվում է կարագի վրա, եւ, ավելի շուտ, իշխանության 2 թեւերը միաժամանակ իրենցով են անում գեներալ-մարզպետին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4