2006 թվականի դեկտեմբեր
2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ ԿԲ նախագահ Տ. Սարգսյանը, նախագահի տեղակալ Ա. Ջավադյանը, խորհրդի անդամներ Ա. Սարիբեկյանը, Վ Մովսեսյանը, Կ Մինասյանը, Վ. Գաբրիելյանը:
ՀՀ ԿԲ խորհրդի կողմից դեկտեմբեր ամսվա վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ որոշման կայացմանը նախորդեց մինչ- նոյեմբերն ընկած ժամանակահատվածում մակրոտնտեսական իրավիճակի, գնաճի, տնտեսության արտաքին, իրական, հարկաբյուջետային - դրամավարկային հատվածների, ինչպես նա- ապագա ժամանակահատվածի ռիսկերի ներկայացումը:
Գնաճ
2006 թվականի նոյեմբերին հոկտեմբերի նկատմամբ արձանագրվել է 1% գնաճ, ընդ որում, պարենային ապրանքների գների աճը կազմել է 1.9%, ոչ պարենային ապրենքների գները նվազել են 0.9%-ով, իսկ ծառայությունների սակագներն ավելացել 0.6%_ով: Նոյեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 6.0%, 2006 թվականի դեկտեմբերի նկատմամբՙ 3.5%:
Արտաքին միջավայր
Արտաքին միջավայրի զարգացումները, մասնավորապեսՙ նավթամթերքի - բազային մետաղների գները հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ընդհանուր առմամբ գտնվում էին սպասվածի շրջանակներում: Թե- նույն ժամանակահատվածում եվրոյի փոխարժեքի արժ-որումը ԱՄՆ դոլարի նկատմամբ նույնպես սպասվածի շրջանակներում էր, այնուամենայնիվ նոյեմբերի վերջին տասնօրյակում այն ավելի արագ տեմպերով արժ-որվեց, որի պարագայում անհրաժեշտություն կարող է առաջանալ հետագայում ճշգրտել եվրոյի փոխարժեքի սպասումները:
Իրական հատված
Հոկտեմբեր ամսվա ընթացքում տնտեսության իրական հատվածում առանձնահատուկ տեղաշարժեր չեն արձանագրվել, որի արդյունքում հունվար-հոկտեմբերին տնտեսական աճը կազմել է 13%: Ինչպես - նախորդ ամիս, այն հիմնականում պայմանավորվել է շինարարության ծավալների աճի տեմպի արագացմամբ, ինչպես նա- ծառայությունների ոլորտում դեռ տարվա սկզբից արձանագրվող աճի բարձր մակարդակով:
Ինչպես - ակնկալվում էր, գյուղատնտեսության ճյուղում համախառն թողարկման ծավալները 2006 թվականի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ գրեթե չեն փոխվել, ընդ որում, շարունակվել է անասնապահության ենթաճյուղի թողարկման ծավալների աճի (հունվար-հոկտեմբերինՙ 8%) զուգակցումը բուսաբուծության բերքի նվազման հետ (հունվար-հոկտեմբերինՙ մոտ 4%): Վերջինս պայմանավորվել է հացահատիկային - հատիկաընդեղենային մշակաբույսերի (43.9%), պտղի ու հատապտղի (7.0%), կարտոֆիլի (5.9%) - կերային մշակաբույսերի (28.4%) համախառն բերքի ծավալների նվազմամբ: Բուսաբուծության համախառն բերքի նվազումը, զուգակցվելով մշակող արդյունաբերության - արտահանման (մասնավորապեսՙ Վրաստանի) կողմից գյուղատնտեսական մթերքների նկատմամբ պահանջարկի ավելացման հետ (համաձայն ՀՀ ԱՎԾ տվյալների, 2006 թվականի հունվար-հոկտեմբերին բնական հյութերի արտադրությունը իրական արտահայտությամբ ավելացել է 52.9%-ով, իսկ պահածոների արտադրությունըՙ 11%-ով), շարունակել է գնաճային ճնշումներ ձ-ավորել -՛ արտադրողների բացթողման գների, -՛ սպառողական շուկայում մանրածախ գների վրա:
Արդյունաբերության ճյուղի զարգացումները նույնպես սպասվածի շրջանակներում էին. հունվար-հոկտեմբերին արձանագրվել է 0.9% իրական նվազումՙ պայմանավորված ադամանդագործության, էլեկտրաէներգիայի արտադրության - քիմիական արդյունաբերության ենթաճյուղերում դեռ տարվա սկզբից արձանագրվող արտադրության ծավալների անկմամբ:
Արդյունաբերության ճյուղում դեռ տարեսկզբից նկատվող անբարենպաստ զարգացումների աստիճանական թուլացման հետ մեկտեղ արդեն հունվար-հոկտեմբեր ամիսներին գրանցվել է արտահանման անվանական ծավալների 2.3% աճ, իսկ առանց ադամանդի` 5.4% աճ: Այնուամենայնիվ, արտահանման իրական ծավալները դեռ-ս բավականին ցածր են գտնվում նախորդ տարվա մակարդակից: Ինչ վերաբերում է ներմուծման ծավալներին, ապա վերջիններիս բարձր աճը, ինչպես - ակնկալվում էր, պահպանվեց նա- հոկտեմբեր ամսին, ինչի արդյունքում 2006թ. հունվար-հոկտեմբեր ամսիներին գրանցվեց 20.9% աճ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Վերջինս իր վրա կրում է պահանջարկի շարունակական աճի ազդեցությունը:
Աշխատանքի շուկա
Աշխատանքի շուկայի վարքագիծը, այդ թվում աշխատավարձի աճը, դրս-որվել է կանխատեսվածի շրջանակներում: Մասնավորապես շարունակվել է արտադրողականության աճի նկատմամբ իրական աշխատավարձի առաջանցիկ աճի տեմպերի արձանագրումը, ինչպես նա- գործազրկության կրճատումը: 2006 թվականի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ միջին աշխատավարձի մակարդակը իրական արտահայտությամբ ավելացել է 19.6%-ով, միչդեռ արտադրողականության աճը կազմել է մոտ 12%: Արտադրողականության աճի նկատմամբ իրական աշխատավարձերի առաջանցիկ աճը, զուգակցվելով տրանսֆերտների շարունակական մեծածավալ ներհոսքի հետ, անխուսափելիորեն շարունակում են առաջացնել գնաճային ճնշումներ: Տրանսֆերտների զուտ ներհոսքի աճը 2006թ. հոկտեմբեր ամսին կազմել է 24.9 տոկոս (2006թ. հունվար-հոկտմբերին նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի նկատմամբ տրանսֆերտերն ավելավել են 29.5 տոկոսով):
Հարկաբյուջետային հատված
Չնայած 2006 թվականի չորրորդ եռամսյակի սկզբին գնահատվել էր համախառն պահանջարկի ձ-ավորման վրա հարկաբյուջետային հատվածի ընդլայնող ազդեցություն, սակայն հոկտեմբեր - նոյեմբեր ամիսների զարգացումները փաստում են հակառակը: Գնահատվել է, որ տարվա չորրորդ եռամսյակում այդ ազդեցությունը կլինի զսպող, որի պարագայում ամբողջ տարվա կտրվածքով հարկաբյուջետային քաղաքականությունը համախառն պահանջարկի ձ-ավորման վրա կունենա զսպող ազդեցություն:
Փող - վարկ
Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին շարունակվել են տնտեսության դրամավարկային հատվածի նախորդ ամիսների զարգացումները: Ինչպես սպասվում էր, արձանագրվել է տնտեսության դրամայնացման ակտիվացում:
Դրամայնացման եր-ույթի ներքո դրամավարկային ցուցանիշներն ունեցել են հետ-յալ շարժը. դրամային զանգվածի 45.8% աճը 2006 թվականի նոյեմբերին 2005 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ զգալիորեն գերազանցել է փողի զանգվածի 25.5% աճը: Փողի բազան այդ ժամանակահատվածում ավելացել է 30.1%-ով: Շրջանառությունում գտնվող կանխիկն աճել է 39.2%-ով, իսկ դրամային ավանդներըՙ 57.1%-ով:
Դրամային արտահայտությամբ արտարժութային ավանդները նվազել են 4.7%-ով, ինչի արդյունքում տնտեսության դոլարացման աստիճանը նվազել է 24%-ով: Տարեկան աճի ակնկալիքները գերազանցել է նա- տնտեսության վարկավորման ցուցանիշը, որը նոյեմբերինՙ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 27.6%-ով: Ընդ որում, վարկավորման իրական աճի տեմպերն ավելի բարձր են, եթե հաշվի առնենք նա- դրամի արժեքավորման տեմպերը:
Արձանագրեցինՙ
Թե- դեռ-ս պահպանվում են արտաքին հատվածից եկող գնաճային ճնշումներըՙ կապված էներգակիրների, ինչպես նա- մի շարք այլ ապրանքների (մասնավորապեսՙ շաքարավազի) տարվա ընթացքում ձ-ավորված միջազգային գների բարձր մակարդակի հետ, այնուամենայնիվ, առաջիկա տասներկու ամիսների համար այդ հատվածից սպասվող գնաճային ճնշումներն ավելի մեղմ են:
Շարունակվում է տնտեսական բարձր աճի արձանագրումը հիմնականում շինարարության - ծառայությունների ոլորտներում: Սպասվող նմանօրինակ զարգացումներով պայմանավորված բնակչության եկամուտների ավելացումը, զուգորդվելով մասնավոր տրանսֆերտների աճի հետ, պահպանում է չափավոր գնաճային ճնշումները:
Միաժամանակ, տարեվերջին դրամի պահանջարկի սեզոնային մեծածավալ աճի - տնտեսությունում դրամայնացման եր-ույթի շարունակման պարագայում արտարժույթի առքի միջոցով ԿԲ կողմից դրա բավարարումը, տնտեսությունում կառաջացնի իրացվելիության ավելցուկ: ՀՀ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ այս ավելցուկի չեզոքացումը հնարավոր է տոկոսադրույքների ներկայիս մակարդակի պայմաններում:
Որոշեցին
2006 թվականի դեկտեմբեր ամսվա համար ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխՙ 4.75%, լոմբարդային վարկի - ավանդի տոկոսադրույքներըՙ համապատասխանաբարՙ 7.75% - 3.75%:
Տնտեսության զարգացման ներկա հեռանկարների պահպանման դեպքում ԿԲ խորհուրդը չի բացառում առաջիկա ամիսների ընթացքում տոկոսադրույքի ճշգրտման իրականացումը:
Կենտրոնական Բանկ