Դեկտեմբերի 6-ին ԱՄՆ-ում սկսել են հեռարձակվել թուրքական առաջին հեռուստակայանիՙ Ebru TV-ի հաղորդումները: «Զաման» թերթը դեկտեմբերի 12-ի համարում նշել է, որ թուրքական այս հեռուստակայանի Նյու Ջերսի նահանգից հեռարձակվող հաղորդումները անգլերեն են եւ 24-ժամյա: Դրանք ուղղված են ոչ միայն ամերիկաբնակ թուրքերին, այլեւ ողջ ամերիկացիներին: Նախապատրաստական լուրջ աշխատանքներից հետո հեռարձակվող հաղորդումներում մեծ տեղ է տրվում գիտությանը, արվեստին, մշակույթին, սպորտին, լուրերին եւ քաղաքական հրատապ խնդիրներին:
Հաղորդումները ԱՄՆ-ում բնակվող թուրքերով սահմանափակելու փոխարեն բոլոր ամերիկացիներին ուղղելու հանգամանքը չափազանց կարեւոր է Թուրքիայի օգտին առանց միջնորդների լոբբիստական գործունեություն ծավալելու, ինչպես նաեւ ամերիկյան իրականության մեջ թուրքանպաստ հասարակական կարծիք ձեւավորելու առումով, ինչը ոչ այնքան մտահոգիչ, որքան ուսանելի պետք է դառնա մեր հայրենակիցների համար:
Հ. Չ.