Հայաստանում բացվելու է Ղազախստանի դեսպանատուն: Երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն արդեն ստորագրել է համապատասխան համաձայնագիր, որն ուժի մեջ է մտնելու 2007 թ.-ի հունվարի 1-ից: Այդ մասին հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, հիշեցնելով, որ Հայաստանում Ղազախստանի նորանշանակ դեսպանը հոկտեմբերի 20-ին հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: