«Շուշի» առանձնահատուկ գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը Հայաստանի համար որեւէ սպառնալիք, վտանգ չի ներկայացնում: Հայաստանում 3-4 հազար մարդ է ապրում, որոնցից յուրաքանչյուրն առանձին լուրջ վտանգ չի ներկայացնում երկրի համար: Ոմանք վտանգավոր են հասարակության, առանձին անձանց, բայց ոչ երկրի համար»: Երեկ տեղի ունեցած ասուլիսում, «Ռեգնումի» հաղորդմամբ, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նա հարկ է համարել նաեւ ընդգծել, որ չէր ուզենա ականատեսը լինել որեւէ մեկի հնարավորությունների գերագնահատմանը:
Պաշտպանության նախարարի կարծիքով, Ժիրայր Սեֆիլյանը արցախյան ազատամարտին մասնակցած հազարավոր մարդկանցից մեկն է: «Այո, նա մարտնչել է, բայց եթե ձեզ թվում է, թե Սեֆիլյանին կարելի է համեմատել հանգուցյալ հրամանատար Մոնթե Մելքոնյանի հետ, ապա դա ճաշակի հարց է»: Համեմատություններ եւ զուգահեռներ չանցկացնելով, պարզապես հիշատակենք հայ հասարակության համարՙ պետքից ավելի ծեծված արտահայտությունը. «Գնա մեռիր, արի սիրեմ»: