«Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը հավատացած է, որ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը կապված է Լեռնային Ղարաբաղի վերահսկողության ներքո գտնվող տարածքների վերադարձի հետ եւ ամենեւին չի բացատրվում Ախալքալաքում առկա իրավիճակով: Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը Ջավախքում նրա հավանական գործունեության հետ կապելը, Մանուկյանի գնահատականով, Վրաստանի իշխանություններին ծառայություն մատուցելու մղում է, իսկ Սեֆիլյանին արտաքսելու ծրագիրըՙ վաղուց մշակված: Պատգամավորի տեսանկյունիցՙ կարճ ժամանակ անց Ռուսաստանն ամեն ինչ կանի Ժիրայր Սեֆիլյանի ազատության համար:
Մանուկ Գասպարյանի մեկ այլ կանխատեսմամբ, Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու զորություն ունի միայն մեկ անձՙ «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Վերջինիս վարկանիշն, ըստ բանախոսի, հավասարազոր է ԱԺ նախկին նախագահ, հանգուցյալ Կարեն Դեմիրճյանի վարկանիշին: Սակայն Գագիկ Ծառուկյանի իշխանամետությունը կարող է հիմք դառնալ իշխանափոխություն չիրականացնելուն: Սրանում համոզված է Մանուկ Գասպարյանը:
Ն. Պ.