«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2006-12-14 | #240, 2006-12-15 | #241, 2006-12-16


ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ

ԱՆ-225 «Մրիա» ինքնաթիռների ստեղծման աշխատանքները

2006 թվականին «Սոգլասիե» («Համաձայնություն») ՓԲԸ նախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) նախագահ Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Ավիացիոն-տիեզերական արտադրական համակարգեր» միացյալ կոնստրուկտորական բյուրո» միջազգային ռազմավարական կոնսորցիումը: Ինչպես տեղեկացնում են «Նոյյան տապան» գործակալությանը «Սոգլասիե» ՓԲԸ-ից, կոնսորցիումի նպատակն է վերսկսել գիտատեխնիկական այն գործը, որ բավականին կատարվել էր «Էներգիա Բուրան», այդ թվում «Մրիա» ԱՆ-225 գերծանր կրող-ինքնաթիռի ծրագրով:

Նույն աղբյուրի համաձայն, այդ ինքնաթիռի օգտագործումը որոշ առաջավոր նախագծերի եւ տեխնոլոգիական լուծումների համադրմամբ ապահովում է շահագործման եւ խնայողության նշանակալի առավելություններ` տիեզերքում լուծվելիք լայն շրջանակի խնդիրների կատարման ժամանակ ավանդական միջոցների համեմատությամբ: Կոնսորցիումի նախագահ դարձավ Արա Աբրահամյանը:

Գաղափարները, որոնց մի մասը ծրագրվում է իրականացնել կոնսորցիումին առաջադրված խնդիրները լուծելիս, առաջին անգամ Արա Աբրահամյանն արտահայտել է իր «21-րդ դարի տիեզերական ոդիսական: Փրկության ուղի» էսսե-վիպակում, որի հայտահանդեսը կկայանա Փարիզում, միջազգային խոշորագույն լեզվաբանական «Էքսպոլանգ-2007» ցուցահանդեսում 2007 թվականի հունվարին ռուսերեն եւ անգլերեն լեզուներով: Գրքի ձեռագիրը որպես մտավոր սեփականության առարկա գրանցվել է Ռուսաստանի հեղինակային ընկերությունում 2006 թվականի մարտին:

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4