«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#240, 2006-12-15 | #241, 2006-12-16 | #242, 2006-12-19


ՇԱՔԱՐԱՎԱԶԸ ՄԱՐՍՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԱՌԱՋԱՑՐԵՑ ՈՂՋ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ

Երեւանի Մ. Հերացի փողոցի բնակչուհի Սաթենիկ Մ-ն նույն փողոցի կրպակ-խանութից շաքարավազ է գնել, որը հաջորդ օրը նրա ողջ ընտանքի մարսողության խանգարման պատճառ է դարձել: Շաքարավազը թեյի բաժակի մեջ լցնելիս արդեն իսկ կասկածի տեղիք տվել է` բաժակի երեսին փրփուրի շերտ առաջացնելով: Միամիտ մարդիկ ուշադրություն չեն դարձրել, մինչեւ վերոնշյալ պրոբլեմի առաջացումը:

Տարօրինակ շաքարավազը հասել է «Ազգի» խմբագրություն, որը մենք ներկայացրել ենք Սպառողների իրավունքների պաշտպանության միությանը: Վերջինս պատրաստվում է այն փորձաքննության ներկայացնել, որի արդյունքներն անպայման կհրապարակենք:

Շաքարավազ գնելիս գնորդը, սակայն, անդորրագիր չի վերցրել, ինչը կարեւոր է տվյալ վաճառակետը կամ ներկրողին դատական պատասխանատվության ներկայացնելու համար: Փաստն ուշագրավ է այն առումով, որ կարող է միակը չլինել: Հնարավոր է, որ պարենամթերքի շուկայի այլ վաճառակետերում եւս նման բաղադրության ու որակի շաքարավազ է վաճառվում` մանավանդ նախատոնական անվերահսկելի առեւտրի պայմաններում:

Ի դեպ, հրավիրում ենք նաեւ Որակի պետական տեսչության մասնագետների ուշադրությունը: Փորձանմուշի համար բավարար քանակի շաքարավազ կա նաեւ «Ազգի» խմբագրությունում:

Կ.Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4