Դեկտեմբերի 18-ին, մոտ ժամը 18-ին հայ-ադրբեջանական սահմանի Իջեւանի դիրքերում ադրբեջանական կողմից արձակված գնդակից զոհվել է դիլիջանցի պայմանագրային զինծառայող, 39-ամյա կրտսեր սերժանտ Ռուբեն Թամրազյանը: Հայ զինծառայողը վիրավորվել է կրծքի շրջանում եւ տեղում մահացել: Կատարվում է հետաքննություն: Լուրը ԶԼՄ-ներին է տրամադրել պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը: