«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#241, 2006-12-16 | #242, 2006-12-19 | #243, 2006-12-20


ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ ՄԱՅՐԸ` ՆԱԽԱԻՆՖԱՐԿՏԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ

Դեկտեմբերի 17-ին նախաինֆարկտային վիճակով շտապօգնության թիվ 1 հիվանդանոցի սրտաբանական բաժանմունք է տեղափոխվել Ժիրայր Սեֆիլյանի մայրը` 70-ամյա Սիմա Թասլաքյանը: Այդ մասին լրատվամիջոցներին տեղեկացրել են «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության անդամները: 70-ամյա Ս. Թասլաքյանը վերջերս էր Լիբանանից Հայաստան եկել` Ժ. Սեֆիլյանի երկրորդ որդու ծննդյան առիթով, ոչ վաղ նա սրտի վիրահատություն էր տարել: Նրա վիճակի վատթարացման պատճառը, բնականաբար, որդու կալանումն է: Ըստ բժիշկների` երկրորդ վիրահատության կարիքը կա, սակայն առայժմ Ս. Թասլաքյանը մի փոքր պետք է ամրապնդվի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4