Ռուսական ալպինիստական արշավախումբը, ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ, հաղթահարել է Անտարկտիդայի ամենաբարձր գագաթըՙ Վինսոնը (4897 մ): Արշավախմբի կազմում Վինսոնի գագաթ է բարձրացել նաեւ հայ Կարո Հովասափյանը, որն այս գագաթի հաղթահարմամբ ավարտեց «Աշխարհի 7 գագաթները» պատվավոր ալպինիստական ծրագիրը:
Ա. Հ.