«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#247, 2006-12-26 | #248, 2006-12-27 | #249, 2006-12-28


«ՆԺԿ» ԱՆԴԱՄՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «ՍԻՄ»-Ի ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ

Արդեն մի քանի օր մամուլում շրջանառվում է լուրը, որ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության 17-րդ համագումարին, որի ժամանակ կայացել է կուսակցության ղեկավար մարմնի ընտրությունները, մասնակցել են նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցության (ՆԺԿ) շուրջ 50 անդամներ` «ՍԻՄ»-ի պատվիրակների անվան տակ: «ՍԻՄ»-ին օրեր առաջ անդրադառնալիս «Ազգ»-ը փորձեց այս առնչությամբ պարզաբանումներ ստանալ «ՆԺԿ»-ից, սակայն կուսակցության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ հարցին իրենց ղեկավարը կպատասխանի միայն դատարանի գրավոր հարցման դեպքում: Երեկ արդեն «ՆԺԿ»-ն պատասխանել է «ՍԻՄ»-ը թուլացնելու եւ «Իրավունք»-ը լռեցնելու խայտառակ գործընթացին «ՆԺԿ»-ի մասնակցությանն» առնչվող մեղադրանքին:

Կուսակցության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ իրենք ճշմարտությունը հայտնել են համագումարում ձայների 100 տոկոսով նախագահ ընտրված Հրանտ Խաչատրյանին, որ «ՍԻՄ»-ի աղմուկ հանած համագումարին այդ կուսակցության «դելեգատների» անվան տակ իրոք մասնակցել են «ՆԺԿ» Թալինի նախկին կառույցի 51 անդամներ:

Գ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4