«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#249, 2006-12-28 | #1, 2007-01-09 | #2, 2007-01-10


ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՐԿՈՒ ՕՐԻՆԱԳԻԾ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԴԱԿՈՏԱՅՈՒՄ

Միացյալ Նահանգների Հյուսիսային Դակոտա նահանգի օրենսդիրների քննարկմանն է ներկայացվել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր ճանաչելու նախագիծ: Օրինագծում նշվում է, որ հայերի սպանությունները լրացվում էին եկեղեցիների, դպրոցների, գրադարանների, արվեստի գործերի, մշակութային հուշարձանների պարբերական ոչնչացմամբ, ավելի քան 3 հազար տարվա պատմություն ունեցող քաղաքակրթությունը ոչնչացնելու փորձով: Հյուսիսային Դակոտայի օրենսդիրների կողմից այս նախագծի ընդունմամբ, Հայոց ցեղասպանությունն ընդունող նահանգների թիվը կհասնի 40-ի:

Միեւնույն ժամանակ ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի անդամ, Կալիֆոռնիան ներկայացնող Ադամ Շիֆը պատրաստվում է Կոնգրեսին ներկայացնել հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ: Բանաձեւը կներկայացվի Ներկայացուցիչների պալատում, որն ըստ Ադամ Շիֆի, պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ հարգի զոհերի հիշատակը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4