«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#249, 2006-12-28 | #1, 2007-01-09 | #2, 2007-01-10


ԻՐԱՔԱՀԱՅԵՐԸ ՏԵՂԱՇԱՐԺՎՈՒՄ ԵՆ ԵՐԿՐԻ ԱՎԵԼԻ ԱՆՎՏԱՆԳ ՎԱՅՐԵՐ

Իրաքահայերը վերաբնակվում են Թուրքիային եւ Սիրիային սահմանամերձ հայկական Հադրեսք լքյալ գյուղում, որը դատարկվել էր Իրաքի նախկին իշխանությունների օրոք: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել էր Իրաքի ազգային կենտրոնական վարչության ատենապետ Պարույր Հակոբյանը, գյուղում վերաբնակվելու համար արդեն գրանցվել է մոտ 60-70 հայ ընտանիք: Երկրի ներսում հայերը տեղափոխվում են քրդական շրջաններ, որոնք անվտանգության առումով ավելի անվտանգ են: Պարույր Հակոբյանի տվյալներով, պատերազմի սկզբից Իրաքից հեռացել է մոտ 2-2,5 հազար հայ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4