«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#249, 2006-12-28 | #1, 2007-01-09 | #2, 2007-01-10


ՎՐԱՍՏԱՆԸ ՉԻ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԵԼԻՔ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԳԻՆԸ

Այսօր ծրագրված է սկսել Ադրբեջանից գազի մատակարարումը Վրաստան: Վրաստանի միջազգային նավթագազային ընկերության տեղեկացմամբ, ադրբեջանական կողմի հետ համաձայնություն է ձեռք բերվել մեծացնելու գազի ներմուծման ծավալներըՙ օրական 1 մլն խմ-ից 3 մլն խմ: Հետաքրքրական է, որ ցայսօր չի նշվում այդ գազի գինը: Վրացական կողմը, սակայն, հայտարարում է, որ գինն ընդունելի է:

Հիշեցնենք, որ գազի առնչությամբ խնդրահարույց վիճակում է ինքըՙ Ադրբեջանը, եւ նման ծավալներով գազի մատակարարման հավանականությունը կարող է փոքրանալ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4