«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#249, 2006-12-28 | #1, 2007-01-09 | #2, 2007-01-10


ԱԼԵՔՍԱՆ ՄԱԹԵՎՈՍԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հայ հասարակական, քաղաքական աշխարհը ծանր կորուստ կրեց. կյանքի 89-րդ տարում մահացավ պետական, հասարակական գործիչ Ալեքսան Մաթեւոսի Կիրակոսյանը:

Նա ծնվել է 1918 թ. օգոստոսի 18-ին, Ալեքսանդրապոլի գավառի Իլխիաբի (այժմՙ Այգաբաց) գյուղում, գյուղացու ընտանիքում: Մանկավարժի մասնագիտության հետ նա սովորել է նաեւ Կարմիր բանակի սպայական կուրսերում եւ ուսումնարաններում, ինչպես նաեւ ՀԿԿ կենտկոմին առընթեր կուսակցական բարձրագույն երկամյա կուրսերում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է որպես ուսուցիչ: Այնուհետեւ աշխատել է նաեւ Սպիտակի շրջանի Գոգարան գյուղի դպրոցի տնօրեն: 1940 թ. փետրվարից մինչեւ 1945 թ. նոյեմբերը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, ղեկավարելով տարբեր զորամիավորումներ:

1949 թ. օգոստոսի 2-ից նա եղել է կուսակցական եւ տնտեսական ղեկավար պաշտոններում:

Ալեքսան Կիրակոսյանի աշխատանքային ամենաբուռն գործունեությունը եղել է 1970-ից մինչեւ 1986 թվականները, երբ նա աշխատում էր նախ որպես ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, ապա նաեւ առաջին տեղակալ: Ալեքսան Կիրակոսյանը միշտ էլ եղել է Հայաստանի հասարակական, քաղաքական, ինչպես նաեւ մշակութային ոլորտների կիզակետերումՙ հսկայական աշխատանք տանելով հանրապետության տնտեսական աճի զարգացման համար:

Ալեքսան Կիրակոսյանի թաղման արարողությունը կատարելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողովՙ հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ:

Հանձնաժողովը երեկ գիշեր տեղեկացրեց, որ հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, հունվարի 10-ին, ժամը 17:00-ին, Սայաթ-Նովա 29 հասցեում, վերջին հրաժեշտըՙ վաղը, ժամը 12-14-ին, Կամերային երաժշտության տանը, իսկ հուղարկավորությունըՙ ժամը 14-ին, Երեւանի քաղաքային պանթեոնում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4