«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#249, 2006-12-28 | #1, 2007-01-09 | #2, 2007-01-10


ԺԱՌԱՆԳՆԵՐՆ` ԱՅԼԱԶԳԻ՞

Թուրքմենբաշի Սափարմուրադ Նիյազովի մահվան կապակցությամբ ռուսական մամուլում հրապարակված բազմաբնույթ նյութերի մեջ ուշագրավ էր մի նորություն: Պարզվում է, որ թուրքմենների հոր կինը... հրեա է: Ապշեցնում է այն հանգամանքը, թե հրեաներին ինչպես է հաջողվում առաջ մղել իրենց ազգի «փեսաներին»:

Թույլ առաջադիմության պատճառով Սափարմուրադը «երկար» սովորել է Լենինգրադի տարբեր ինստիտուտներում եւ, ըստ երեւույթին, հոգնելով այդ ամենից, որբ տղան ամուսնացել է պիտերական մտավորական ընտանիքի ծնունդ Լեյլա Ալեքսեեւնա Մելնիկովայի հետ (հայրը ռուս է, մայրը` հրեա, իսկ ինչպես հայտնի է, վերջիններիս մոտ ազգությունը որոշվում է մոր կողմով, հայրը ով ասես կարող է լինել` նեգր, չուկչի թե թուրքմեն, ոչ մի նշանակություն չունի): Մելնիկովան թուրքմենների գալիք ճաճանչափայլ առաջնորդին պարգեւել է երկու զավակ` որդին` Մուրադը (Վլադիմիր) եւ դուստրը` Իրինան: Եվ սկսվել է ուսանող-ակտիվիստ-բանվոր-կոմունիստ Նիյազովի սրընթաց կարիերան մինչեւ խորհրդային հանրապետության ղեկավար, այնուհետեւ` անկախ Թուրքմենստանի «սուլթան»:

Տարօրինակ է, բայց հոր մահից հետո Մուրադը չի հավակնում գահին, ապրում է Վիեննայում, կինն ու դուստրը` Մոսկվայում:

Գուցե Աշխաբադում սինագո՞գ չկա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4