«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#249, 2006-12-28 | #1, 2007-01-09 | #2, 2007-01-10


ԱՄՆ-ՈՒՄ ՀԱՅԵՐԸ ՔԱՂԱՔ ԵՆ ՀԻՄՆՈՒՄ

Այդ մասին երեկ ինտերնետային էջում տեղեկացրել է թուրքական «Միլիեթ» թերթը: Տեղեկության համաձայն, միայն հայ բնակչության համար նախատեսվող այս քաղաքը հիմնում են Կալիֆոռնիայի նահանգի բնակավայրերի Սանտա Կլարայի հայերը: Ըստ թուրքական թերթի, ամերիկյան ABC հեռուստատեսությունը նշել է, որ հիմնադրվող քաղաքը կոչվելու է Armenian Town: Նա բացի բնակարաններից ու զբոսայգիներից ունենալու է նաեւ մշակույթի եւ առեւտրի կենտրոններ, ինչպես նաեւ եկեղեցի: Քաղաքի առաջին շենքը կառուցման ընթացքի մեջ է:

Քաղաքը կառուցվում է ժամանակին լքված այն վայրում, որտեղ բնակություն են հաստատել ԱՄՆ գաղթած առաջին հայերը: Հայկական քաղաքի հիմնադրման նախագիծը վերոհիշյալ աղբյուրի վկայությամբ արժանացել է Կալիֆոռնիայի հայերի համընդհանուր աջակցությանը, իսկ ոչ հայերը կառուցումը կասեցնելու հայցով դիմել են դատարան: Կողմերը հույս ունեն, որ հունվարի վերջին նշանակված դատական նիստը կհանգեցնի տարաձայնությունների հարթեցմանը:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4