Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կմեկնի ԱՄՆ, որտեղ անցկացնելու է երկու ընկերական հանդիպում: Հունվարի 14-ին մեր ընտրանին ուժերը կչափի Պանամայի հավաքականի, իսկ հունվարի 17-ին` «Ֆրեզնո Ֆուեգո» թիմի հետ:
Մինչեւ ԱՄՆ մեկնելը Հայաստանի ազգային հավաքականը հունվարի 6-ից ուսումնամարզական կարճատեւ հավաք անցկացրեց Արարատի «Այգ» մարզաբազայում: Պարապմունքներին զուգահեռ հունվարի 8-ին հավաքականն ընկերական խաղում ուժերը փորձարկեց «Բանանցի» հետ: Խաղն ավարտվեց ազգային հավաքականի խոշոր հաշվով հաղթանակով (4-1): Հաշիվը բացեց Արմեն Շահգելդյանը, ապա աչքի ընկավ Տիգրան Ղարաբաղցյանը: Հետագայում Արա Հակոբյանն իրացնելով 11մ հարվածը` հաշիվը դարձրեց 3-0: Իսկ քիչ անց Լեւոն Փաչաջյանը 4-րդ անգամ գրավեց «Բանանցի» դարպասը: Խաղավերջում Սեմյոն Մուրադյանին հաջողվեց «թրջել» հաշիվը:
ԱՄՆ մեկնող հավաքականի հիմնական կորիզը կազմում են «Փյունիկի» ֆուտբոլիստները: Հավաքականում ընդգրկվել են նաեւ «Արարատի», «Միկայի» եւ «Բանանցի» մեկական ֆուտբոլիստներ, ինչպես նաեւ հինգ լեգեոնականներ: Գլխավոր մարզիչ Իան Պորտերֆիլդը հավաքական է հրավիրել հետեւյալ ֆուտբոլիստներին:
Դարպասապահներ
Գեւորգ Կասպարով | «Փյունիկ» |
Էդգար Գասպարյան | «Փյունիկ» |
Պաշտպաններ
Սարգիս Հովսեփյան | «Փյունիկ» |
Ալեքսանդր Թադեւոսյան | «Փյունիկ» |
Ռոբերտ Արզումանյան | «Փյունիկ» |
Վալերի Ալեքսանյան | «Փյունիկ» |
Եղիշե Մելիքյան | «Ստալ» (Ուկրաինա) |
Հայկ Չիլինգարյան | «Փյունիկ» |
Կիսապաշտպաններ
Աղվան Մկրտչյան | «Փյունիկ» |
Արմեն Տիգրանյան | «Փյունիկ» |
Լեւոն Փաչաջյան | «Փյունիկ» |
Արթուր Մինասյան | «Արարատ» |
Ռաֆայել Նազարյան | «Փյունիկ» |
Կարեն Ալեքսանյան | «Զիմբրու» (Մոլդովա) |
Հենրիխ Մխիթարյան | «Փյունիկ» |
Հարձակվողներ
Արամ Հակոբյան | «Բանանց» |
Արմեն Շահգելդյան | «Միկա» |
Տիգրան Ղարաբաղցյան | «Փյունիկ» |
Արա Հակոբյան | «Ստալ» (Ուկրաինա) |
Արման Քարամյան | «Չախլաուլ» (Ռումինիա) |
Գալուստ Պետրոսյան | «Զիմբրու» (Մոլդովա) |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ