«Հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական եւ սոցիալական հետեւանքները» հունվարի 13-14-ին Երեւանում անցկացվելիք գիտաժողովի խորագիրն է, կազմակերպիչըՙ Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբ» ՀԿ-ն: Առանց հայ-թուրքական սահմանի բացման լայն աշխարհաքաղաքական կամ նեղ քաղաքական հանգամանքներին անդրադառնալու կազմակերպիչները նպատակ ունեն քաղաքականություն մշակողներին ու հանրությանը ներկայացնել սահմանի բացման հնարավոր օգուտներն ու կորուստները լուսաբանող մանրամասն վերլուծություններ:
Ն. Պ.