Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդի թեկնածության քննարկման հարցը ԱՄՆ նախագահը հունվարի 9-ին կրկին ներկայացրել է Կոնգրես: Օսմանյան Թուրքիայում 1915-ի Հայոց ցեղասպանության Հոգլանդի ժխտումը առաջացրել էր հայ հասարակության կտրական դժգոհությունը նաեւ վերջինիս թեկնածության առնչությամբ: Անկախ արտահայտված դժգոհությունիցՙ Հոգլանդի թեկնածությունը հասցրեց քննարկվել ու հաստատվել, սակայն հետեւեց եւ Հոգլանդի թեկնածության նախ սառեցումը, ապա Սենատի կողմից վերադարձումը երկրի նախագահին: