Նախկինում հանրահայտ խորհրդային ֆուտբոլիստ եւ մարզիչ, ներկայումս Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը, որի գլխավորությամբ Երեւանի «Արարատը» 1973թ. դարձավ ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր, արժանացել է ՈՒԵՖԱ-ի շքանշանին:
ՌԴ ֆուտբոլային միությանն ուղղված նամակում ՈՒԵՖԱ-ի գլխավոր տնօրեն Լարս-Կրիստեր Օլսոնը մասնավորապես նշել է. «ՈՒԵՖԱ-ի նախագահի եւ գործկոմի անունից ուրախ ենք տեղեկացնել, որ Նիկիտա Սիմոնյանն արժանացել է ՈՒԵՖԱ-ի շքանշանիՙ եվրոպական ֆուտբոլում ունեցած զգալի ավանդի համար»: Պարգեւատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունվարի 25-ին Դյուսելդորֆում կայանալիք ՈՒԵՖԱ-ի կոնգրեսում, որում անցկացվելու են նաեւ նախագահական ընտրություններ: Շքանշանը Նիկիտա Սիմոնյանին կհանձնի ՈՒԵՖԱ-ի նախագահ Լենարտ Յուհանսոնը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ