Թենիսիստները շարունակում են Ավստրալիայի բաց առաջնության նախապատրաստությունը` մասնակցելով տարբեր մրցաշարերի: Մելբուռնի մերձակայքում գտնվող Կոյոնգ բնակավայրում անցկացվող ցուցադրական մրցաշարին մասնակցում էր արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը: Առաջին մրցախաղում նա պարտվեց ռուսաստանցի Մարատ Սաֆինին (7-5, 1-6, 2-6): Նա Ավստրալիա էր ժամանել վնասվածքով եւ խաղի ժամանակ ավելի վատթարացրեց իր վիճակը` ստիպված լինելով հրաժարվել մրցաշարի հետագա մասնակցությունից: Նշենք, որ անցյալ տարի էլ նա ստամոքսի խնդիրների պատճառով ստիպված էր եղել հրաժարվել մրցաշարից: Այժմ էլ հարցականի տակ է նրա մասնակցությունն Ավստրալիայի բաց առաջնությանը, որի մեկնարկը կտրվի հաջորդ երկուշաբթի:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ