«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2007-01-13 | #6, 2007-01-16 | #7, 2007-01-17


ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ՍԿՍԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում հաջող է մեկնարկել Դավիթ Նալբանդյանը: Առաջին փուլում նրա մրցակիցը սերբ թենիսիստ Տիպսարեւիչն էր: Մրցախաղը շատ դժվար դասավորվեց Նալբանդյանի համար: Առաջին խաղափուլում Նալբանդյանը մրցակցին զիջեց 6-7 հաշվով: Երկրորդում կրկին առավելությունը սերբ թենիսիստի կողմն էր (6-4): Բարեբախտաբար, արգենտինահայ թենիսիստին հաջողվեց բեկում մտցնել մրցակցությունում: Երրորդ խաղափուլում Դավիթը մեծ դժվարությամբ հաղթեց (7-6), իսկ ահա չորրորդում արդեն հասավ բացահայտ առավելության (6-0): Վճռորոշ 5-րդ խաղափուլը մնաց անավարտ: Նալբանդյանն այն շահում էր 2-1 հաշվով, երբ Տիպսարեւիչը վնասվածքի պատճառով հրաժարվեց շարունակել խաղը: Երկրորդ փուլում Նալբանդյանի մրցակիցը կլինի Նիկոլաս Լապենտին, որը պարտության էր մատնել Ալան Մակինին:

Տղամարդկանց մրցաշարում հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել Նադալը, Բլեյքը, Գինեպրին, Բերդիխը, Գրոժանը, Սմիթսը, Չելան, Ռոխասը, Դավիդենկոն, Մյուլլերը:

Կանանց մրցաշարում առաջին արգելքը հաջողությամբ հաղթահարեցին Շարապովան, Չակվետաձեն, Ռոդիոնովան, Կլիյստերսը, Հինգիսը, Կուդրյավցեւան:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4