«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2007-01-16 | #7, 2007-01-17 | #8, 2007-01-18


ԲԵԼԱՌՈՒՍԸ ԿԱՆԴԱՄԱԳՐՎԻ՞ ՎՈՒԱՄ-ԻՆ

ԲԱՔՈՒ, 17 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ինչպես հաղորդում են բելառուսական աղբյուրները, առաջիկա ամիսներին Բելառուսը հնարավոր է միանա ՎՈՒԱՄ կազմակերպությանը: Մեկնաբանելով այս հաղորդումը, քաղաքագետ Վլադիմիր Ֆիլինը հայտարարել է, որ իր տվյալներով` Մինսկից պաշտոնական դիմում «քառյակին» անդամագրվելու վերաբերյալ դեռեւս չի ստացվել: Սակայն նման խոսակցություններ են վարվում անցած տարվա դեկտեմբերի վերջից: Ըստ նրա, Վիկտոր Յուշչենկոն եւ Վիկտոր Յանուկովիչը պատրաստ են պաշտպանել բելառուսների դիմումը, եթե այն ստացվի: Համանման դիրքորոշում ունեն նախագահներ Վլադիմիր Վորոնինը, Միխայիլ Սաակաշվիլին եւ Իլհամ Ալիեւը: Ինչպես ընդգծել է պրն. Ֆիլինը, «ՎՈՒԱՄ-ը առանց Ռուսաստանի մասնակցության նախկին խորհրդային հանրապետությունների համագործակցության ձեւ է: Փաստորեն դա Ռուսաստանի հետ նրանց ինտեգրացման այլընտրանք է: «Քառյակի» ընդարձակման հարց առաջանալու համար մեղավոր է նախ եւ առաջ Կրեմլը, որը մանր չարչիական եւ չմտածված գործողություններով մերձավոր արտասահմանում, եղբայրական ժողովուրդների էներգետիկական շանտաժով, ինչ-որ ձեւով կարողանում է տառացիորեն չեղած տեղում բարեկամներից թշնամիներ սարքել»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4