«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2007-01-16 | #7, 2007-01-17 | #8, 2007-01-18


ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՍԵՎԱՄՈՐԹ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՀՈՐԴՈՐԵԼ Է ՉՄՈՌԱՆԱԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄՆ-ի հաջորդ նախագահը կարող է լինել աֆրոամերիկացի: Խոսքը դեմոկրատ սենատոր Բարաք Օբամայի մասին է, որը խոստանում է «լիովին փոխել Ամերիկայի քաղաքականությունը»:

Օբաման հայտարարել է նախագահական ընտրություններին իր մասնակցության հնարավորությունն ուսումնասիրող հանձնախմբի ստեղծման մասին: Հանձնախումբը ընտրարշավի միջոցներ կհանգանակի եւ ժամանակի ընթացքում կդառնա նախընտրական շտաբ: Սենատորի ինտերնետային կայքէջում ասվում է. «Մենք պետք է լիովին փոխենք Ամերիկայի քաղաքականությունը: Այն պետք է սահմանեն ոչ թե միջկուսակցական վեճերը, փողերը կամ ազդեցությունը, այլ ամերիկացիների ընդհանուր շահերն ու իղձերը»:

Սենատոր Օբաման իր ելույթներով արդեն մեծ հեղինակություն է նվաճել: Նրա ընտրարշավին հրապարակավ աջակցում են ազդեցությամբ երկրորդ դեմոկրատ Դիկ Դերբինը եւ հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին: Վերջինիս կարծիքով Օբաման բոլոր տվյալներն ունի լավ նախագահ դառնալու համար:

BBC-ն տեղեկացնում է, որ աֆրոամերիկացի թեկնածուի ամբողջական անունն է Բարաք Հուսեյն Օբամա: Ներկայումս Իլինոյսի նահանգի սենատորը 45 տարեկան է: Նա ծնվել եւ մեծացել է Հավայան կղզիներում, քենիացու եւ սպիտակամորթ կանզասցու ընտանիքում: Կիեւ կատարած այցելության ժամանակ Օբաման Յուշչենկոյի եւ Տիմոշենկոյի հետ քննարկել է ժողովրդավարության խնդիրները, իսկ Ադրբեջանում կոչ է արել չմոռանալ Հայոց ցեղասպանությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4