Հայր Գրիգոր Մաքսուտյանի հեղինակությամբ առաջին անգամ անգլերեն լեզվով Մ. Նահանգներում լույս է տեսել հայկական այբուբենի եւ գրականության ծագման մասին պատմող հանրամատչելի մի գիրք, որն օտար ընթերցողներին պետք է ծանոթացնի մեր պատմության մեջ այդ կարեւոր իրադարձության հետ, հաղորդում է ճանաչված լրագրող Ֆլորենս Ավագյանը Նյու Յորքից:
«Մեր այբուբենն ու լեզուն, ինչպես եւ մեր հավատը, բնորոշում են մեր ինքնությունը: Ես շնորհակալություն եմ հայտնում Հայր Գրիգոր Մաքսուտյանին այս ծրագրի վրա աշխատելու եւ նման բծախնդրությամբ հոյակապ մի գրիք գրելու համար», նշել է այդ առթիվ Մ. Նահանգների հայ եկեղեցու արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանը, որի նախաձեռնությամբ էլ ստեղծվել է այդ հատորը:
Հ. Ծ.