«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2007-01-17 | #8, 2007-01-18 | #9, 2007-01-19


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հայկական ապահովագրական հատուցման հիմնադրամը հայտնում է, որ սկսվել է Օսմանյան կայսրության տարածքում «Նյու Յորք լայֆ» ապահովագրական ընկերության եւ ծագումով հայ անձանց միջեւ կնքված կյանքի ապահովագրության պոլիսների ներքո ապահովագրական փոխհատուցումների բաշխման գործընթացը:

Միաժամանակ հիմնադրամը հայտնում է, որ ապահովագրական փոխհատուցումների բաշխման գործընթացի կազմակերպումը սպասարկող բանկ է ընտրվել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն:

Տեղեկացնում ենք, որ բոլոր շահառուներին ուղարկվելու են նամակներ, որտեղ ծանուցվելու է հաստատված փոխհատուցման գումարը կամ ներկայացված պահանջի մերժումը:

Խնդրում ենք վերոնշյալ անձանց, Հայկական ապահովագրական հատուցման հիմնադրամի կողմից իրենց պահանջը հաստատվելու մասին նամակները ստանալուց հետո, այցելել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ ստորեւ նշված գրասենյակներ հետեւյալ ժամերինՙ

Երկուշաբթի-ուրբաթ` 9.30-16.00, Վազգեն Սարգսյան փողոց 9 կամ Կոմիտասի պողոտա 3

Շաբաթ օրերին` 10.00-13.00, Վազգեն Սարգսյան փողոց 9


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4