«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2007-01-20 | #11, 2007-01-23 | #12, 2007-01-24


ՀՐԱՆՏ ԴԻՆՔԸ ԱՆՄԱՀԱՑԱՎ

Պոլսահայ խիզախ ու նվիրյալ քաջամարտիկ , Հայ Դատի ու հայոց ցեղասպանության ճանաչման զինվոր , հայ մամուլի վաստակա-շատ գործիչ Հրանտ Դինքի սպանության բոթը ցնցեց բոլորիս :

Որպես շիտակ ու ինքնամոռաց հայորդի Դինքն իր կյանքը անմնացորդ նվիրեց իր ժողովրդի արյունախեղդ Դատի ճանաչման գործին եւ գազանաբարո դավադրության թիրախ դարձավ նույն այդ արդար նպատակին անվերապահ նվիրվելու մեղքով :

Դինքը նաեւ համամարդկային արժեքների ջատագով էր եւ նրա կորուստը սգում են տարբեր ազգերի գիտակից ու արդարամիտ խավերը: Իրանահայ Ազգային եւ Մշակութային միությունը հայ ազգի բոլոր հատվածների պես , միշտ էլ ոգեւորվել է թրքահայ քաջորդու հերոսական կեցվածքով : Նա առաջինը Թուրքիայում խոսեց հայոց ցեղասպա-նության ճանաչման անհրաժեշտության մասին : Նա անտես համարեց ամեն րոպե իր կյանքին սպառնացող այլազան վտանգները , թեկուզ լավ էր ճանաչում այդ դավերը նյութող շրջանակների նենգ ու անբարո էությունը : Նա իր երկրի հանձնառու եւ լուսամիտ քաղաքացին էր ամենապայծառ իդիալների կրողը :

ԻԱՄՄ-ն այսօր հայ ազգի բոլոր հատվածների հետ սգում է Մեծ հայի կորուստը եւ իր խորազգաց վշտակցությունն է հայտնում նրա տիկնոջը , զավակներին ու հարազատներին :

Աշխարի պատմությունը ողողված է խավարի դեմ պայքարի մեջ հավերժացած նվիրյալների արյունով :

Դինքերի հրաշափառ կեանքը ապրելու օրինակ է բոլոր նրանց համար , ովքեր մարդկային տեսակի փրկության հույսն են փայփայում: Իսկ նրա կարմիր մահը վառ գրավականն է այն հույսի հարատեւման համար , որ Հայոց Դատը դինքերի շնորհիվ ճանաչվելու է ի հեճուկս բոլոր այն խավարամիտ հերքումների , որոնք տեւում են տասնամ-յակներ , բայց երբեք հավերժական չեն :

Դինքի արյունը թանկ է , Դինքի արյունը չի մոռացվելու…….

Հավերժ փառք նրա անմահ հիշատակին :

ԻՐԱՆԱՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ, 20 հունվարի 2007 թ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4