«Արմենտելի» նոր սեփականատեր «Վիմպելկոմ-կոմունիկացիաներ» ընկերությունը հայտարարել է, որ պայմանագիր է կնքել «Համաշխարհային տնտեսական ֆորում» (ՀՏՖ) ոչ առեւտրային ֆոնդի հետ ռազմավարական գործընկերության մասին:
ՀՏՖ ռազմավարական գործընկերները «Վիմպելկոմի» հետ պատկանում են համաշխարհային խոշորագույն կորպորացիաների շարքին, որոնք առաջատար դեր են խաղում ֆորումի գործունեության մեջ: Մեկնաբանելով այդ պայմանագիրը, «Վիմպելկոմի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Իզոսիմովը նշել է, որ ընկերությանՙ ՀՏՖ ռազմավարական գործընկերոջ կարգավիճակի ձեռքբերումը եւս մեկ անգամ վկայում է Ռուսաստանի հեղինակության եւ ռուսական բիզնեսի ամրապնդման մասինՙ համաշխարհային գործարար եւ քաղաքական շրջանակներում: