«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2007-01-26 | #15, 2007-01-27 | #16, 2007-01-30


ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՄՐՑԱԽԱՂԵՐԻ ՎԱՅՐԸ ԿՈՐՈՇԻ ՈՒԵՖԱ-Ն

Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների պատվիրակություններիՙ Դյուսելդորֆում կայացած հանդիպման ժամանակ կողմերն այդպես էլ համաձայնության չեն եկել երկու երկրների ազգային հավաքականների միջեւ կայանալիք ընտրական մրցախաղերի վայրի ընտրության հարցում: Ինչպես եւ նախկինում, հայկական պատվիրակությունը հայտարարել է, որ պատրաստ է մրցակցին հյուրընկալել Երեւանումՙ ապահովելով ադրբեջանցիների անվտանգությունը եւ մեկնել Բաքու, եթե ադրբեջանական կողմն էլ անվտանգության երաշխիքներ ներկայացնի: Իսկ ահա Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները պնդել են երկու խաղերն էլ չեզոք դաշտում անցկացնելու պահանջը, քանի որ չեն կարող հայ ֆուտբոլիստների անվտանգությունն ապահովել:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստին», Հայաստան-Ադրբեջան հանդիպումների անցկացման վայրը կորոշի ՈւԵՖԱ-ն փետրվարին կայանալիք գործկոմի նիստում: Նշենք, որ azerisport.com ինտերնետային կայքում անցկացված հարցման արդյունքներով ադրբեջանցի ֆուտբոլասերների 61 տոկոսը քվեարկել են հանդիպումները չեզոք դաշտում անցկացնելու տարբերակի օգտին: Իսկ ահա 27 տոկոսի կարծիքով խաղերը պետք է կայանան Երեւանում եւ Բաքվում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4