«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2007-01-26 | #15, 2007-01-27 | #16, 2007-01-30


ԳՐԵԲՅՈՆԿԻՆԱ-ԱԶՐՈՅԱՆ ԶՈՒՅԳԸ 14-ՐԴՆ ԷՐ

Վարշավայում ավարտվեց գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Պարային զույգերի մրցավեճում Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գրեբյոնկինա- Վազգեն Ազրոյան երկյակն ընդհանուր հաշվարկով զբաղեցրեց 14-րդ տեղը` վաստակելով 136,32 միավոր: Ընդհանուր առմամբ պարային զույգերի մրցաշարում հանդես եկան 27 մասնակիցներ: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին արժանացավ Իզաբելա Դելոբել-Օլիվյե Շոնֆելդեր ֆրանսիական զույգը: Նրանց ընդամենը 0,31 միավորով զիջեցին ռուսաստանցիներ Օքսաննա Դոմնինան ու Մաքսիմ Շաբալինը: Բրոնզե մրցանակակիր դարձավ Ալբենա Դենկովա-Մաքսիմ Ստավիցկի բուլղարական զույգը:

Տղամարդկանց մենասահքում ֆրանսիացի գեղասահորդ Բրայան Ժուբերը 2-րդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Կարճ ծրագրի կատարումից հետո առաջատարի դերը զիջելով չեխ Թոմաշ Վեռներին, Ժուբերը հաջորդ օրը հիանալի կատարեց բարդ վարժությունները եւ արժանացավ ոսկե մեդալի` գերազանցելով Վեռներին: Բրոնզե մեդալը բաժին հասավ բելգիացի Քեւին վան դեր Պերենին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4