«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2007-01-30 | #17, 2007-01-31 | #18, 2007-02-01


«ՎԻՎԱՍԵԼԸ» 40 ՄԼՆ ԴՐԱՄ ՀԱՏԿԱՑՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՄՐՈՒԿԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՐՇԱՎԻՆ

Հայաստանը դեռեւս դասվում է կարմրուկի համաճարակի վտանգից չպաշտպանված երկրների շարքում: Անցած եւ նախանցած տարիներին մեր երկրում կարմրուկի հիվանդացության տագնապալի քանակ է գրանցվել` 4064 դեպք:

Երեկ կայացած մամլո ասուլիսում Հազարամյակի հայ մանուկների պատվաստման հիմնադրամը եւ «Վիվասել» ընկերությունը հայտարարել են կարմրուկի հաղթահարման պայքարում աննախադեպ համագործակցության մասին: Միջոցառման ժամանակ ստորագրված համաձայնագրով «Վիվասելը» 40 մլն դրամ է հատկացրել Հայաստանում տարեսկզբից մեկնարկած կարմրուկի վերացման արշավին:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4