Փետրվարի 14-15-ին Բեռլինի փառատոնում կկայանա «Արտույտների ագարակը» իտալական ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որն արծարծում է Հայոց ցեղասպանության թեման:
Իտալահայ Անտոնիա Ասլանի ընտանեկան ասքի հիման վրա Պաոլո եւ Վիտտորիո Տավիանի եղբայրների հեղինակած ֆիլմը, որը Իտալիա-Բուլղարիա-Ֆրանսիա-Իսպանիա ստեղծագործական համագործակցությամբ է իրականություն դարձել, ցուցադրվելու է Բեռլինի «Ֆիլմփալաստում», առաջին օրը ժամը 21. 30-ին, երկրորդ օրը ժամը 17.45-ին: Գլխավոր դերերում ի թիվս այլոց նկարահանվել է նաեւ կանադահայ Արսինե Խանջյանը: