Այս թեմայով քննարկում է անցկացվելու փետրվարի 22-ին, ժամը 16.30- 21.00-ին Հանովերում:
Կազմակերպիչներն են Ներքին Սաքսոնիայի Եվրոպական տեղեկատվական, ինչպես նաեւ Բոննում գտնվող քրդերի իրավունքների միջազգային կենտրոնները, Կյանքի եւ շրջակա միջավայրի ու Ներքին Սաքսոնիայի «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամները:
Բանավեճին ի թիվս այլոց մասնակցում են դոկտոր Օթմար Օեհրինգը, որը կխոսի Թուրքիայում քրիստոնյաների վիճակի մասին, ինչպես նաեւ Բեռլինի Ազատ համալսարանի դոկտոր Թեսա Հոֆմաննը, նրա ուշադրության կենտրոնում կլինեն հայ, հույն ուղղափառ փոքրամասնությունների խնդիրները:
ԱՆ. Հ., Գերմանիա