Ադրբեջանի ռազմական դատախազությունը հաստատել է Հայաստանից Ադրբեջան վերադարձված ադրբեջանցի զինվոր Վուսալ Գարաջաեւի ձերբակալության փաստը: Ինչպես տեղեկացնում է «Ազերի.պրես» գործակալությունը, 2006 թ. դեկտեմբերի 7-ին հայկական կողմում հայտնված եւ դեկտեմբերի 23-ին վերադարձված զինվորի հանդեպ հարուցվել է քրեական գործՙ հայրենիքի դավաճանության եւ զինվորական հերթապահության կանոնների խախտման հոդվածներով: