«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2007-02-03 | #21, 2007-02-06 | #22, 2007-02-07


ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԴԵՄ

Կանադա-ադրբեջանական ընկերությունների ասամբլեան Ամերիկայի Կոնգրեսին նամակ է հղել հայամետ կոնգրեսականներիՙ Հայոց ցեղասպանության ճանաչման համար տարվող գործողությունների դեմ: Ինչպես հաղորդում է «Դեյ.ազ» գործակալությունը, նամակում բողոք է արտահայտված Կոնգրեսում համապատասխան քննարկման հեռանկարի առնչությամբ: Եվ կարծիք է հայտնվում, որ այդ իրողությունը կարող է բացասականորեն ազդել թուրք-ամերիկյան եւ ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների վրա:

Այնուհետեւ ադրբեջանցիները նույն երգն են երգում, իբր իրենց տարածքների 20 տոկոսի, իբր 1 մլն փախստականների եւ այլնի մասին, ապա հարկ են համարում ընդգծել, թե այդ կերպ Ամերիկայի Կոնգրեսը կարող է խթանել հայ ագրեսորների եւ ահաբակիչների գործունեությունը:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4