«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2007-02-03 | #21, 2007-02-06 | #22, 2007-02-07


ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԴԱՐՁՅԱԼ ՄԱՀ ԹՌՉՆԱԳՐԻՊԻ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ

ԲԱՔՈՒ, 6 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում մահացել է 37-ամյա Զամինա Զեյնալովան, որին փետրվարի 2-ին թոքային հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ էին տեղափոխել թռչնագրիպով հիվանդանալու կասկածանքով: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են երկրի առողջապահության նախարարությունում: Բժիշկները պնդում են, որ Զեյնալովան, որը Նեֆթեչալինի շրջանի Բոյաթ գյուղի բնակչուհի է, «մահացել է երկկողմանի սուր թոքաբորբից»: «Սակայն թռչնագրիպի կասկածը բացառելու համար նրա արյան փորձանմուշները հանձնվել են Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարության պետական անասնաբուժական ծառայության մասնագիտացված լաբորատորիա», հայտնել են առողջապահության նախարարությունում: Այստեղ նշել են, որ «անհրաժեշտության դեպքում Զեյնալովայի արյան փորձանմուշները կուղարկվեն նաեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության Լոնդոնի մասնագիտացված լաբորատորիա»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4