Փետրվարի 7-ի ցերեկը եւ 8-ի գիշերը հանրապետությունում սպասվում է ձյուն: Լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 3-4, գիշերըՙ 5-6 աստիճանով: Երեւանում ցերեկը հնարավոր է ձյուն: Օդի ջերմաստիճանը ցերեկըՙ -1 +1 աստիճան, գիշերըՙ -10 -12 աստիճան: Փետրվարի 9-ին կրկին սպասվում է ձյուն եւ ջերմաստիճանի նվազում: