Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության 200 ամյակի կապակցությամբ նախագահ Պուտինը 5 տարի առաջՙ հոկտեմբերի 31-ին հրամանագիր է ստորագրել, որով փետրվարի 10 դարձել է դիվանագետի օր: Հենց այդ օրը, 1549 թ. թվագրմամբ է հայտնի Ռուսաստանի արտաքին գերատեսչության դեսպանի ամենահին հրամանագիրը:
Տոնի կապակցությամբ ամեն տարի Ռուսաստանի Դաշնության ԱԳ աշխատակիցները ծաղիկներ են դնում խորհրդային տարիներին դիվանագիտության զարգացմանը նպաստած անձանց հուշաքարերին: Այդ կապակցությամբ երեկՙ փետրվարի 9-ին Հայաստանում ՌԴ դեսպանատունը կազմակերպել էր այց Ջոն Կիրակոսյանի, Անտոն Քոչինյանի, Ասքանազ Մռավյանի, Սուրեն Թովմասյանի, Սահակ Կարապետյանի, Գեորգի Հովհաննիսյանի, Բալաբեկ Մարտիրոսյանի, Հենրիկ Լիլոյանի եւ այլոց շիրիմներին:
Ն. Պ.